ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչը երեքշաբթի առավոտյան նվազել է 6.41 տոկոսով` շարունակելով 2007 թվականի ռեկորդային նվազումը, վկայում են առուվաճառքների տվյալները։
Shanghai Composite Index ֆոնդային բորսայի առանցքային ցուցիչը նվազել է 6.41 տոկոսով` կազմելով 3004.13 կետ, շենչժենյան Shenzhen Composite Index–ը նվազել է 6.97 տոկոսով և կազմել է 1751.28 կետ։