Տնտեսություն
© Photo : Gazprom Armenia official site

Հայաստանի համար մինչև 165 դոլար ռուսական գազի գինը իջեցնելու վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել

Ստանալ կարճ հղումը

Բացի գազի գնի իջեցումից, փաստաթուղթը սահմանում է հիմնական դրույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի աշխատանքի նորմալ գործունեության ապահովման համար

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական արձանագրությունը, որը սահմանում է Հայաստան ՌԴ–ից մատակարարվող գազի գնի իջեցում 189-ից 165 դոլար` հազար խորանարդ մետրի համար, ստորագրվել է երկուշաբթի Մոսկվայում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատանքային հանդիպման շրջանակներում, գրված է ՌԴ էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բացի գների իջեցումից, փաստաթուղթը սահմանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի աշխատանքի գործունեության նորմալ ապահովման հիմնական դրույթները։

Նովակն ու Զախարյանը նաև արձանագրություն են ստորագրել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրած համաձայնագրում «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ–ի առքուվաճառքի ակցիաների պայմանների և հետագա գործունեության մասին փոփոխություններ կատարելու մասին։

«Արձանագրության համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հայաստանում «Գազպրոմ» ՓԲԸ–ի էլեկտրախնայողական ակտիվների  տնտեսապես արդյունավետ աշխատանքի ապահովման պարտավորությունը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արձանագրության համաձայն, կողմերը ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 1-ը պետք է ստորագրեն համաձայնագրի հավելվածը, որը ներառելու է նկարագրությունն ու էլեկտրա և գազամատակարարման համակարգում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հիմնական գործունեության դրամական հոսքերի հաշվարկման մոդելի կիրառման կարգը։

Օգոստոսի վերջին արդեն հայտարարվել էր, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է արձանագրությունը, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գների իջեցում մինչը 165 դոլար հազար խորանարդ մետրի համար։  Հայաստանի ներքին շուկայում Վրաստանից տրանզիտով ռուսական գազի մատակարարման և տարածման  բնագավառում մենաշնորհը պատկանում է ռուսական «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր «Գազպրոմ Արմենիա» (նախկինում` «ԱրմՌոսգազպրոմ») ձեռնարկությանը։