Տնտեսություն
© Sputnik / Asatur Yesayaants

Ապրիլին Հայաստանն ու Իրանը ազատ առևտրի հնարավորություն կստանան

Ստանալ կարճ հղումը

Մինչեւ 2017թ.-ի ապրիլ Իրան-Հայաստան սահմանին կբացվի ազատ տնտեսական գոտի: Այսօր, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Իրանի հետ ազատ տնտեսական գոտին կբացվի մինչև 2017թ-ի ապրիլ ամիսը, հայ- իրականական սահմանին` Մեղրիի տարածաշրջանում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ տնտեսական գոտու բիզնես ծրագիրը պատրաստ է, հայեցակարգային մոտեցումները՝ մշակված: Բանակցություններ են տարվում նաև պոտենցիալ ներդրողների հետ:

Միաժամանակ Հայաստանի կառավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել Իրանում հայաստանյան որակի սերտիֆիկատների ճանաչման ուղղությամբ:

«Որպես տարբերակ՝ կարելի է Հայաստանում բացել ինստիտուտի ներկայացուցչություն, որը կհետեւի Իրան արտահանվող ապրանքների սերտիֆիկացման գործընթացին»,- ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ այդ նպատակով Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

Նյութի ռուսերեն տարբերակը