Տնտեսություն
© Sputnik / Михаил Воскресенский

Ռուսական մոնոպոլիստը` Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

ՀՀ պետական եկամուտների ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Ըստ հրապարակված տվյալների` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետբյուջե է վճարել 16.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Ընկերությունը 2016-ի նույն ժամանակահատվածում 15.6 մլրդ էր վճարել:

Երկրորդ տեղում «Գրանտ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն է՝ 5.4 մլրդ դրամով՝ 2016-ի առաջին եռամսյակի 2.9 մլրդ դրամ հարկերի դիմաց:

Երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 4.7 մլրդ դրամով՝ 2016-ի հունվար-մարտի 1.9 մլրդ դրամի դիմաց:

Русская версия