Տնտեսություն
© Sputnik / Asatur Yesayants

ՀՀ վարչապետ. «Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»

Ստանալ կարճ հղումը

2017թ. առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է աղյուսակ, ըստ որի` նշված ժամանակահատվածում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալն աճել է 17,9 տոկոսով, իսկ արտահանմանը ծավալը՝ 16,5 տոկոսով:

«2017թ. առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»,- գրել է վարչապետը։

Աղյուսակից երևում է, որ արտահանման և ներմուծման տարբերությունը զգալի է։