Տնտեսություն
Asatur Yesayants

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Ստանալ կարճ հղումը

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է Պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է Պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները:

Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:

Ըստ թեմայի

Եկեք օգնենք զինվորականներին հիփոթեքի հարցում, ոչ թե բնակարանի վարձակալության. Փաշինյան
«Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու ըտենց դուրս գանք». Փաշինյանը` վարորդների և ՃՈ մասին