Տնտեսություն
© Sputnik / Aram Nersesyan ,

Հայկական խաղողը վտանգված է. փորձառու գինեգործը ելք է առաջարկում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը պատմել է այն վտանգի  մասին, որը սպառնում է Արարատյան դաշտի խաղաղի այգիներին, և խնդրի լուծման ձևեր առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Արարատյան դաշտի խաղողն անհրաժեշտ է հնարավորինս արագ փրկել լուրջ հիվանդությունից` ֆիլոքսերայից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյան

Ֆիլոքսերան հիվանդություն է, որն ուտում է խաղողի վազի արմատները և այն անկենսունակ դարձնում։ Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունից պաշտպանված է միայն մի քանի տարածաշրջան։ Երկար ժամանակ այն չկար նաև Արարատյան դաշտում, սակայն 2000-ականների կեսերից սկսեց տարածվել։

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

Հայաստանի խաղողագործական այլ շրջաններում ֆիլոքսերա կար, այդ է պատճառը, որ Արարատյան դաշտում խիստ կարանտին էր պահպանվում (այլ վայրերից խաղող ներկրելն արգելված էր)։

Ջուրը լցնե՞լ, թե՞ ջրի գնով վաճառել խաղողը. աղավնաձորցիներն աջակցության կարիք ունեն 

Բացի այդ, ձմռան շեմին խաղողի այգիները սկսում էին առատ ջրել։ Սառը ջրից ֆիլոքսերան, եթե նույնիսկ այն կար, հողի տակ սառում էր կամ իջնում հողի խորքերը, որտեղ խաղողի արմատներն արդեն գրեթե չեն հասնում, և որտեղից այլևս մեծ վնաս չէր հասցնում։

«Նոյեմբեր–դեկտեմբերին մնացող ոռոգման ջուրը կարելի է ինքնարժեքով տալ Արարատյան դաշտի գյուղացիներին։ Այլապես այդ այդ ջուրն ամբողջությամբ բաժին է հասնում մեր արևելյան հարևաններին։ Իսկ եթե մենք դա չանենք, պարզապես կարող ենք կորցնել մեր խաղողի այգիները», – հիշեցրեց Հարությունյանը։

Նշենք, որ Արարատյան դաշտում արդեն ֆիլոքսերայի մի քանի տասնյակ օջախներ կան, որոնք շատ արագ են տարածվում (այն հնարավոր է տարածել նույնիսկ հագուստի կամ կոշիկի միջոցով)։

Ըստ թեմայի

Հայկական խաղող. ի՞նչ է պետք անել, որպեսզի այն «չխժռեն»
Հիվանդություն Հայաստանի խաղողի այգիներում. պետությունը կօգնի՞ գյուղացուն
Ինչո՞վ է հեղափոխությունն օգնել հայկական խաղողին ու ի՞նչն է մոռացվել. փորձագետ
Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան