Պատահարներ
© Sputnik / Олег Золото

Իրանի քաղաքացին փորձել է թմրանյութ տեղափոխել Հայաստան

Ստանալ կարճ հղումը

Սահմանապահները հայ–իրանական սահմանին մի տղամարդու են ձերբակալել, որը փորձում էր մեքենայով թմրանյութ տեղափոխել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Մեղրու սահմանապահ ջոկատի աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել, որը փորձում էր թմրանյութ տեղափոխել Հայաստան, հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։

«Այսպես` «Ագարակ» անցակետում սահմանային վերահսկման արդյունքում հայտնաբերվեց 1959 թվականի ծնված ԻԻՀ քաղաքացին նյարդային վիճակում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Սահմանապահները որոշեցին խուզարկել նրա ավտոմեքենան ծառայողական շան օգնությամբ։

ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

Խուզարկության ընթացքում ավտոմեքենայի սրահում կետի աշխատակիցները հայտնաբերեցին բաց կանաչ գույնի նյութով պոլիէթիլենային փաթեթ, ենթադրաբար թմրանյութը բուսական ծագում ունի` «Մարիխուանա» է։ 

Գործող օրենսդրության համաձայն` հայտնաբերված անձը հանձնվել է Հայաստանի Մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին` գործի հետագա քննության համար։

Ընթացիկ տարեսկզբից ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներն «Ագարակ» անցակետում կասեցրել են ընդհանուր առմամբ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով ուժեղ ներգործող թմրանյութերի ներկրումը։

пресс-служба Погрануправления ФСБ РФ в РА
Իրանցի սահմանախախտը