Պատահարներ
© Photo : Личная страница в Facebook

ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից 30 տարեկան ոստիկան է մահացել

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սպանվել է ոստիկանության զորքերի զինծառայող:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:

Ահարոնանի գրառման տակ մեկնաբանություն է թողել Վարուժան Բալյանը. «Կրակել են գլխին: Մեքենայի մեջ գտնվող ծառայողին գնդակահարել են: Նա ընդամենը 30 տարեկան էր… որբացան 3 մանկահասակ երեխաները…»