Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Քաղաքացիներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց

Ստանալ կարճ հղումը

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Նա այժմ այրվածքներով տեղափոխվում է հիվանդանոց՝ հրաժարվելով նստել ոստիկանական մեքենան: Ինքնահրկիզման փորձ արած տղամարդը հիվանդանոց տեղափոխվեց տաքսիով:

Նշենք, որ հուլիսի 30-ին մեկնարկած երթի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, նստել ճանապարհին և փակել ավտոմեքենաների ճանապարհը:

Ոստիկանները փշալարերով են պատել Բաղրամյան պողոտա տանող ճանապարհը և կենդանի պատ կազմել: Ցուցարարները ժամանակ առ ժամանակ վանկարկում են՝ «Սասնա ծռեր»: