Պատահարներ
© Sputnik / Асатур Есаянц

Ուժեղ քամու հետևանքով Շիրակում տների տանիքներ են վնասվել

Ստանալ կարճ հղումը

Օգոստոսի 26-ին, ժամը 11.12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքները:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել է Հովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 տան (սեփականատեր Ա. Հ.) տանիքից (300 քմ) ցինկապատ թիթեղներ մոտ 104 քմ և վնասվել է տանիքի փայտյա կոնստրուկցիան: