Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Ջրվեժում կրկնակի վրաերթի է ենթարկվել Բնապահպանության նախարարության բաժնի պետը

Ստանալ կարճ հղումը

Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո BMW-ն կրկնակի վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:

Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: