Պատահարներ
© Sputnik / Lusine Adamyan

Ավտովթար Արմավիր-Գյումրի ճանապարհին. ռուս զինծառայողն էլ է մահացել

Ստանալ կարճ հղումը

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած` ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող Ալեքսանդր Սվիտկոյը մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին մահացու ելքով վթարի հետևանքով տուժած` ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ռուս զինծառայողը ծանր գանգուղեղային վնասվածքներ էր ստացել: Նա մահացել է այսօր՝ օգոստոսի 26-ին:

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի վարած «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: