Պատահարներ
© Sputnik / Алексей Куденко

Հինգ տարեկան տղայի դին հայտնաբերել են Դեբեդ գետում

Ստանալ կարճ հղումը

Լրատվամիջոցների տեղեկություններով` փոքրիկն ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզից, ավելի ուշ նրա դին գտել են գետում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, այսօր՝ փետրվարի 14-ի առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Դեբեդ գետում հայտնաբերել են 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանի դին: Այս տեղեկությունը հաստատում է ոստիկանությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։

Աղբյուրի փոխանցմամբ` երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզ: