Պատահարներ
© Sputnik / Асатур Есаянц

Կամրջի տակ 23-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Երիտասարդը փետրվարի 13-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել, այսօր հայտնաբերվել է նրա դին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը փետրվարի 14-ին, ժամը 16:05-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես նշում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 12:15-ի սահմաններում Ջերմուկի ոստիկանության աշխատակիցները Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Ս.-ի դին, որը ս. թ. փետրվարի 13-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Փրկարարները ձնագնացի օգնությամբ Ա. Ս.-ի դին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային։