Պատահարներ
© Sputnik / Юрий Лашов

Մահացած տղամարդկանց մոտ ներարկիչներ են հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Երևանի Կորյունի 23/45 հասցեում այսօր հայտնաբերված տղամարդկանց դիակների վրա, աճուկային շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը մայրաքաղաքի Կորյունի 23/45 հասցեում հայտնաբերել էր տղամարդկանց 2 դի։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահացածներից մեկը 53 տարեկան Ա. Գրիգորյանն է, մյուսը` 42–ամյա Ա. Ավետիսյանը։

Մարմինների աճուկային մասում կան վնասվածքներ։

Նրա խոսքով` դիակների մոտ ոստիկանությունը հայտնաբերել է ներարկիչներ։