Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Անհայտ անձը հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է տեղադրված

Ստանալ կարճ հղումը

Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Руская версия