Պատահարներ
© Sputnik /

Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել

Ստանալ կարճ հղումը

Գյումրու բենզալցակայաններից մեկի մոտ տղամարդու են դանակահարել։ Նրա ինքնությունն ու դեպքի մանրամասները ճշտվում են։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ըստ տեղեկությունների` հուլիսի 20-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել արական սեռի մեկ անձ:

Գյումրիում դանակահարված տղամարդու ինքնությունն անհայտ է: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տուժածն ի վիճակի չէ ցուցմունք տալ, ոստիկանները կատարում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի մանրամասները եւ տուժածի ինքնությունը պարզելու համար:

«Անձը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ մարմնական վնասվածքներով՝ծակած, կտրած, բայց չթափանցող վերքերով: Այս պահին կատարվում են օպերատիվ, հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում մարմնական վնասվածքներ ստացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Մարմնական վնասվածքների բնույթից ելնելով` նա չի կարող խոսել ու բացատրություն տալ»,- նշեց դատախազը:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ: