Պատահարներ
tengrinews

Երևանում իրանցի երիտասարդները ծեծի են ենթարկել հայ տղայի

Ստանալ կարճ հղումը

Երևանի «Տիգրան Մեծ» սուպերմարկետների ցանցի մոտ վիճաբանության ժամանակ 3 իրանցի երիտասարդ ծեծի են ենթարկել 17–ամյա հայ երիտասարդի։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հուլիսի 30-ին ժամը 21. 40 —ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տիգրան Մեծ» սուպերմարկետների ցանցի մոտ վիճաբանություն է սկսվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է 2000 թվականին ծնված ՀՀ քաղաքացու և Իրանի Հանրապետության 3 քաղաքացիների:

Պարզվել է, որ վերջիններս վիճաբանության ժամանակ ձեռքերով վնասվածքներ են պատճառել 17-ամյա հայ երիտասարդին: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: