Պատահարներ
© Sputnik / Сергей Венявский

Նախնական տվյալներով` 3 մարդ է զոհվել Շամիրամ գյուղում հնչած կրակոցների պատճառով

Ստանալ կարճ հղումը

Նախնական տվյալներով` Շամիրամ գյուղի գերեզմանատանը հնչած կրակոցների պատճառով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:

Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննություն է կատարվում: