ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik. Արարատի մարզում` Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին երեկ կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են նաև կրակոցներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկաններն այդ վայրում զննություն են կատարել ու հայտնաբերել մի քանի բջջային հեռախոսներ եւ ծալովի դանակներ:
Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հրանտ Պ.-ն է։
Ավելի ուշ Արտաշատի ոստիկանները պարզել են, որ այդ հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հրանտ Պ.-ի եւ 41-ամյա Տիգրան Պ.-ի միջև։ Ծեծկռտուքի ժամանակ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Հրանտին: