Պատահարներ
Stockphoto

Ավտովթար Վանաձորում. 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Ստանալ կարճ հղումը

Ավտովթարի պատճառով տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 18:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Հ. Քոչինյանը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ մահացածը ԳԱԶ-3110-ի վարորդի կինն էր, իսկ Շ. Մանուկյանը՝ նրա մայրը: