Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Հարսանիքի ժամանակ թալանել են քաղաքապետարանի աշխատակցին

Ստանալ կարճ հղումը

Քաղաքապետարանի աշխատակցին թալանել են հարսանիքի ժամանակ։ ՀՀ ոստիկանությունը որոշ մանրամասներ է հայտնել գողության դեպքից։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.30-ին, Գյումրիի մի բնակիչ ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող հարսանյաց սրահի երաժիշտների սենյակում գտնվող աթոռի թիկնոցին կախված իր կիսաբաճկոնի ծոցագրպանից գողացել են 450.000 դրամ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են գողության մեջ կասկածվողի ինքնությունը և որոնողական միջոցառումներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների թալանված գյումրեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակից է։

Գողությունը ներկաների վկայությամբ տեսանկարահանվել է հարսանյաց սրահի տեսախցիկներով։ Ոստիկանությունը հայտնում է, որ դրանց տեսագրություններն առգրավվել են և ուսումնասիրվում են։