Պատահարներ
© Sputnik / Karen Yepremyan

Սպանություն Արարատի մարզում. 28 տարեկան երիտասարդը մահացել է դանակի հարվածներից

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Արարատի մարզում տեղի ունեցած սպանության կասկածյալը մահացած երիտասարդի համագյուղացին է։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից:

Սպանության կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, որ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Սպանություն կատարելու կասկածանքով նրան ձերբակալել են:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: