ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Այսօր ավտոմեքենա է այրվել Ստեփանավան-Վանաձոր թունելում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտեց դեպքի ականատեսը։
Նրա խոսքով` թունել մտնելիս տեսել են, որ այն ամբողջովին ծխապատ է և հնարավոր չէ անցնել։ Իրենց մեքենային հաջողվել է մի կերպ հետ վերադառնալ։ Վթարի պատճառով թունելով ընթացող բոլոր մեքենաները ճանապարհը փոխում և ընթանում էին հին ճանապարհով։
Ծխի պատճառով ոչինչ հնարավոր չի եղել տեսնել, դրա համար ականատեսն այլ մանրամասներ չի հաղորդում։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա այն մասին, թե ինչ մեքենա է այրվում և ինչ պատճառով։