Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Երևանում HSBC բանկի վրա հարձակվածը ոստիկանության գնդապետ է. նոր մանրամասներ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Կոմիտասի փողոցում իրագործված ավազակային հարձակման հեղինակը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետն է։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած, 2 մարդու վիրավորած ու մեկին սպանած տղամարդը ոստիկանության աշխատակից է։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Ըստ թեմայի

Ո՞վ է Երևանի HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը. լուսանկար
Ինչպես են անցորդները Երևանում բռնում բանկի վրա հարձակված տղամարդուն. տեսանյութ
Կրակոցներ Երևանում. հայտնի է` ովքեր են վիրավորվել բանկի տարածքում. նոր մանրամասներ
Երևանում կրակել են բանկի վրա, կան վիրավորներ. լուսանկարներ, տեսանյութ