Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

«Սուս, գումարը կվերադարձնեմ». Երևանում բանկի կողոպուտի մանրամասները` ականատեսների խոսքով

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Իրավապահ մարմինները դեռ պետք է պարզեն` ինչն է ստիպել բարձրաստիճան ոստիկանին ավազակային հարձակում իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ինչպես արդեն հայտնել էինք, HSBC բանկի երևանյան մասնաճյուղի վրա հարձակվողը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։ Ինչն է դրդել բարձրաստիճան պաշտոնյային այդպիսի քայլի գնալ, առայժմ հայտնի չէ։

Համադրելով ոստիկանության հաղորդագրություններն ու ականատեսների վկայությունները` կարող ենք մոտավորապես պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել բանկում։

Դանակով, նռնակով ու զենքով զինված Դանիելյանը բանկ է մտել, ձեռքին` պոլիէթիլենային տոպրակներ։ Այդ պահին բանկի անվտանգության աշխատակիցն ու ոստիկաններից մեկը փորձել են վնասազերծել նրան, ի պատասխան նա սկսել է կրակել, ինչի հետևանքով մեկը մահացել է, մյուսը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները չեն կարողացել փրկել վիրավոր ոստիկանի կյանքը։

© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Asatur Yesyants
HSBC բանկի տարածքում
© Sputnik / Ashot Safaryan
HSBC բանկի տարածքում

Հետո հանցագործը մոտեցել է դրամարկղին ու պահանջել տոպրակների մեջ գումար լցնել` ևս մեկ անգամ օդ կրակելով։ Վերցնելով թղթադրամների կապոցները` Դանիելյանը դուրս է եկել բանկից։

Նա բանկի մուտքի մոտ հանդիպած պատահական կնոջն ասել է, որ ձայն չհանի` վստահեցնելով, որ վերադարձնելու է գումարը։ Այս մասին Sptunik Արմենիայի թղթակցին հայտնի դարձավ ականատեսների խոսքերից։ Սակայն կինը չի լռել և օգնություն է կանչել։

Այդ պահին ոստիկանական ուժերն արդեն ժամանել էին, իրավապահներից մեկը վազել ու փորձել է հետևից բռնել նրան։ Հանցագործը կրակել է նաև այդ ոստիկանին և փախել։

Նրան գետնին են տապալել անցորդները։ Մենք արդեն հրապարակել ենք տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են նրան վնասազերծում։

Երբ մենք դեպքի վայր հասանք, բանկի տարածքը շրջափակված էր, տեղում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները։ Բանկի մոտակայքում, որտեղ բռնել էին հանցագործին, փողերի կապոցներ էին թափված, հստակ երևում էին արյան թարմ հետքերը։ Որոշ ժամանակ անց քննիչները գումարը լցրին տոպրակների մեջ ու տարան։

Որոշ տվյալների համաձայն` հանցագործը փորձել էր մոտ 15 միլիոն դրամ տանել։

Նրան բռնած քաղաքացիները ծեծել էին հանցագործին։ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած լուսանկարում երևում է, որ Դանիելյանի դեմքին բազմաթիվ վնասվածքներ կան։

Հիշեցնենք` հանցագործությունը տեղի է ունեցել այսօր մոտ 14:25-ի Երևանում, Կոմիտասի պողոտայի ու Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում։

Ըստ թեմայի

Ինչպես են անցորդները Երևանում բռնում բանկի վրա հարձակված տղամարդուն. տեսանյութ
Ո՞վ է Երևանի HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը. լուսանկար
Երևանում HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը մահացավ
Կրակոցներ Երևանում. հայտնի է` ովքեր են վիրավորվել բանկի տարածքում. նոր մանրամասներ