Պատահարներ
© Sputnik / Lusine Adamyan

Երևանում շենքի պատշգամբի փլուզումից վնասվել են ավտոմեքենաներ

Ստանալ կարճ հղումը

Շենքի բակում հայտնաբերվել են կայանած վնասված «Honda Fit» և «Mercedes C» մակնիշերի ավտոմեքենաները:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Երևանի շենքերից մեկում պատշգամբը փլուզվել է և ընկել բակում կայանած ավտոմեքենաների վրա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 3-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարանի շքամուտքում կառուցված խորդանոցի երկշերտ պատի արտաքին մասի բետոնե կառուցատարրը փլուզվել է՝ մոտ 1 քմ, ընկել 1-ին հարկում գտնվող «Էդոռա» գեղեցկության սրահի թիթեղյա ծածկի վրա և վնասել այն՝ 4 քմ: Շենքի բակում կայանած հայտնաբերվել են վնասված «Honda Fit» և «Mercedes C» մակնիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ըստ թեմայի

Իժևսկում փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը, փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնացել
Մալթայում փլուզվել է «Լազուր պատուհանը»
Թեհրանում բարձրահարկ շենք է փլուզվել. ավելի քան 30 զոհ կա