Պատահարներ
© Sputnik / Andranik Ghazaryan

Երևանում այրվել է երկհարկանի տունը՝ կահույքով

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Երկհարկանի տան 1-ին և 2-րդ հարկերը՝ գույքով և տանիքն ամբողջությամբ այրվել են:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում երկհարկանի տուն է այրվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 8-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն: Այրվել են Ամառանոցային փողոցի թիվ 79 հասցեում գտնվող տան առաջին հարկը գույքով՝ 100 քմ, 2-րդ հարկը գյուքով՝ մոտ 50 քմ և տանիքը՝ մոտ 50 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 07:29-ին:

 

Ըստ թեմայի

Հրդեհ, կրակոցներ, ընդդիմադիրների ակտիվացում. Բաքվի փուչիկն էլ չի՞ դիմանում ճնշմանը
Պայթյուն և հրդեհ Երևանի շենքերից մեկում. կա զոհ
Գաբրիելյան. «Մեկ շաբաթում 267 հրդեհ է գրանցվել Հայաստանում»