Պատահարներ
© Sputnik / Asatur Yesayants

Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախկին ոստիկանապետը ողնաշարի ծանր վնասվածք է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Այս մասին Sputink Արմենիային հայտնեցին բժշկական կենտրոնից` նշելով, որ նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար։

Այլ մանրամասներ մեր զրուցակիցը չցանկացավ հայտնել։

Նշենք, որ, ինչպես հայտնում է «Հրապարակ» թերթի կայքը, Վլադիմիր Գասպարյանը ողնաշարի ծանր վնասվածք է ստացել երեկ Սևանում։ Ըստ թերթի` նա ընկել է սկուտեր վարելիս։

Թերթը նաև հայտնում է, որ 3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, որից հետո Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի։

Ըստ թեմայի

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են
Ինչպես է Վլադիմիր Գասպարյանի եղբայրը «դաստիարակում» գյուղի երեխաներին. տեսանյութ
Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի եղբորը խուլիգանության մեղադրանք առաջադրվեց