Պատահարներ
© CC0 / ulfake76 / Hunting

Արմավիրում երեխան կրակել է երեխայի վրա

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Անչափահաս տղան վերցրել է սեղանին դրված հրացանն ու կրակել բակում գտնվող անչափահաս աղջկա ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արմավիրի մարզում երեկ երեկոյան տարօրինակ դեպք է տեղի ունեցել։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13- տարեկան աղջիկ` աջ ոտքին հրազենային վնասվածքով։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխային կրակել է իր համագյուղացու, ազգականի 15-ամյա որդին։

Պատանին իրենց տան բակում վերցրել է սեղանի վրա դրված օդամղիչ հրացանն ու դրանից անզգուշաբար կրակել է 13-ամյա աղջկա ուղղությամբ։ Բարեբախտաբար, գնդակը դիպել է երեխայի ոտքին, ինչի հետևանքով նա թեթև մարմնական վնասվածք է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքը նաև հայտնում է, որ վիրավոր երեխան սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 8-րդ դասարանում, իսկ նրա վրա կրակած տղան` Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. 20–ամյա երիտասարդը տեղում մահացել է
Կրակոցներ Երևանում. Սուսաննան հայտնել է, որ նախկին ընկերն է կրակել
Կրակել են միայն ճանապարհի վրա. ինչպես է անցել գիշերը Բաղանիսում