Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan

Երևանում շենք է փլուզվել. կան տուժածներ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «911» ծառայությունն այսօր` հուլիսի 16-ին, 11։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ փլուզվել է շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ)։

Ի՞նչն է եղել Երևանում շենքի փլուզման պատճառը. մասնագետները կարծիքներ են ներկայացնում

Փլուզման հետևանքով մարդիկ են տուժել։ Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին դեպքի վայրում աշխատող փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերն ու շենքի ճակատային հատվածում տեղադրված թուլացած օդորակիչները։

Նշենք, որ փլուզված շենքը բնակելի չէ։ Այստեղ տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։

© Sputnik / Aram Nersesyan
Փլուզված շենքը
© Sputnik / Aram Nersesyan
Փլուզված շենքը
© Sputnik / Aram Nersesyan
Փլուզված շենքը
© Sputnik / Aram Nersesyan
Փլուզված շենքը

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

Ըստ թեմայի

Օսիպյանը հրամայել է քննության առնել կաթողիկոսի հետ կապված միջադեպը
Արմավիրում երեխան կրակել է երեխայի վրա