Պատահարներ
© Photo : official site of the Police of RA

Կոտայքում ճակատ ճակատի են բախվել ավտոմեքենաները. տուժածներից 2-ը երեխաներ են

Ստանալ կարճ հղումը

Վթարը տեղի է ունեցել Գեղաշեն գյուղում, տուժածները հիվանդանոցում են։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում ճակատ ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։30-ի սահմանում Աբովյան-Գեղաշեն ավտոճանապարհի՝ Գեղաշեն գյուղի սկզբնամասում։

Վթարից հետո 4 հոգու տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Նրանցից 2-ը երեխաներ են։ Ավելի ուշ տուժածներից մեկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը։ Նա մեծ արագությամբ ոլորապտույտ հատվածում հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է հանդիպակաց գոտիով ընթացող ГАЗ 3110-ին։

Ըստ թեմայի

Արշակունյաց պողոտայի շենքի փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է
Արմավիրում երեխան կրակել է երեխայի վրա
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. 20–ամյա երիտասարդը տեղում մահացել է