Պատահարներ
© CC BY-SA 4.0 / Travis K. Witt / A small park located between a residential apartment block in the small town of Talin, Aragatsotn Province, Armenia (cropped photo)

Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Ստանալ կարճ հղումը

Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն ու ЗИЛ-ը։ Վթարի հետևանքով մեկը տեղում է մահացել, մյուսը` հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota և ЗИЛ 130 մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգու տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից մեկը նույնպես մահացել է։

Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող բանվորները Toyota-ի միջից դուրս են բերել մահացածին և վիրավորներին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը։

Ըստ թեմայի

Կոտայքում ճակատ ճակատի են բախվել ավտոմեքենաները. տուժածներից 2-ը երեխաներ են
Ի՞նչն է եղել Երևանում շենքի փլուզման պատճառը. մասնագետները կարծիքներ են ներկայացնում
Արշակունյաց պողոտայի շենքի փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է
Արմավիրում երեխան կրակել է երեխայի վրա