Պատահարներ
© AFP 2020 / SAM YEH / AFP

ԼԳԲՏ ներկայացուցիչները մտել են ոստիկանություն և մարմնական վնասվածք պատճառել 2 ոստիկանի

Ստանալ կարճ հղումը

Վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Համասեռամոլները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և վնասվածքներ հասցրել նրանց։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում:

Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:

Այսպես կոչված «տուժած» կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց:

«Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:

Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ: Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ըստ թեմայի

«Հեռացե՛ք, համասեռամոլներ». Շուռնուխի դեպքի առնչությամբ Ոստիկանության պարզաբանումը
«Առողջ երիտասարդություն, ավանդական ընտանիք, առաջադեմ պետություն». Շուռնուխում տոն էր