Պատահարներ
© Sputnik / Ashot Safaryan

Հրաշքով են փրկվել մահից. «Քյարքիի ոլորաններում» ավտոմեքենան ձորն է ընկել. լուսանկար

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Ընկնելով 50 մետր խորությամբ անդունդը` վարորդն ու երկու ուղևորները ողջ են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Երևան-Մեղրի մայրուղու` «Քյարքիի ոլորաններում» հերթական պատահարն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպի վայրից։

21 014 պետհամարանիշով «Լադա» մակնիշի ավտոմեքենան այսօր` օգոստոսի 19-ին, ընկել է մոտ 50 մետր խորությամբ ձորը։ Ավտոմեքենան վնասվել է։, բայց բոլոր նրանք, ովքեր եղել են մեքենայում` վարորդն ու երկու ուղևորները, երջանիկ պատահականությամբ փրկվել են։

© Sputnik / Ashot Safaryan
Ձորն ընկած ավտոմեքենան

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տուժածներին հիվանդանոց կտեղափոխեն։

Արարատյան դաշտը Հայաստանի լեռնային հարավից բաժանող Տիգրանաշեն գյուղի մերձակայքում գտնվող ոլորանները վտանգավոր են համարվում, հատկապես օրվա մութ ժամին։

Ըստ թեմայի

Խոշոր ավտոպատահար Արարատում. 9 տուժածներից 5-ը երեխաներ են
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, տուժածներից մեկը հղի է
Տուժածների մեջ հայեր կա՞ն. Ստավրոպոլում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետքերով