Պատահարներ
Stockphoto

Արագածոտնի մարզում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Վթարված ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրքեր։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 19-ին, ժամը 18:40-ի սահմանում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ըստ կայքի` եթե կամրջի վրա երկաթե արգելապատնեշներ չլինեին, ավտոմեքենան կգահավիժեր ցած:

Վթարված ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրականություն:

Ըստ թեմայի

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, տուժածներից մեկը հղի է
Մասիսում 62 տարեկան կինն այրվել է սեփական տանը
Սարսափելի ՃՏՊ Ռուսաստանում. բախվել են բեռնատարն ու Թբիլիսի–Կրասնոդար երթուղու ավտոբուսը
Տուժածների մեջ հայեր կա՞ն. Ստավրոպոլում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետքերով