Պատահարներ
© Sputnik / Асатур Есаянц

Ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվում է Գարիկ Մարտիրոսյանը

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանները բացահայտել են Ավանի դեղատներից մեկի վրա կատարված ավազակային հարձակման դեպքը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը, ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:

Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ենթադրվում է, որ ավազակային հարձակումը կատարել է 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ավելի ուշ դեպքի մասին հաղորդագրություն տարածեց նաև Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

ԱԺ նախկին պատգամավորին սպանել են Նորք Մարաշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
ԱԺ փոխնախագահը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը կախվել է. ոստիկանությունը հաստատեց
Ինչ ահազանգեր է ստացել ոստիկանությունը. Երևանի ավագանու ընտրությանը հաշված ժամեր են մնացել
ԲՀԿ–ն դիմել է ՄԻՊ–ին. բերման ենթարկվածին ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում
Երևանի ավագանու ընտրություն. ոստիկանությունն արդեն 10 ահազանգ է ստացել
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում
Չպետք է հանդուրժել ընտրակեղծարարության որևէ դրսևորում. խորհրդակցություն ոստիկանությունում