Պատահարներ
© Sputnik / Ashot Safaryan

Գեղարքունիքում մեքենան գլորվել է ձորը. բժիշկները պայքարում են հոր ու փոքրիկի կյանքի համար

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Մեքենան մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել է ձորակում։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմանում։

Վարորդ Մ. Ջհանգիրյանն ու ուղևորը` 9 տարեկան Ալբերտ Ջհանգիրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, վիրավորները հայր և որդի են:

Այժմ բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։

 

Ըստ թեմայի

Երթուղայինից ոչինչ չի մնացել. 12 մարդու մահվան պատճառ դարձած վթարի կադրերը. տեսանյութ
Հրշեջ մեքենայով վթար «ձկան խանութի» խաչմերուկում. տեսանյութ
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. վթարի մեղավորը եղել է ոչ սթափ վիճակում