Պատահարներ
© Photo : Stringer

Պայթուցիկ՝ Դավթաշենի կամրջի տակ. փրկարարները սահմանազատել են տարածքը

Ստանալ կարճ հղումը

Երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է G1 տեսակի իմիտացիոն ուսումնական ձեռքի նռնակ:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել մինչ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբի ժամանումը:

Կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է G1 տեսակի իմիտացիոն ուսումնական ձեռքի նռնակ:

Այն հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչին: