Պատահարներ
© Sputnik / press office of the Police of RA

Վանաձորի կիսակառույցի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված շինության պահակն էր: Նա ընկել է շինության վերին հարկից:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում կառուցվող կիսակառույց շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կիսակառույցի նկուղում դիակ կա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված շինության պահակն էր, ով ընկել է շինության վերին հարկից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փասռի առթիվ քննչական բաժնում նյոթեր են նախապատրաստվում: