Պատահարներ
© Photo : official site of Yerevan municipality

Երևանում 18–ամյա ՌԴ քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցում գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երևանում 18–ամյա մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նրա խոսքով` նախնական տեղեկություններով երիտասարդը ՌԴ քաղաքացի է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 00։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգել են և ասել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 18-ամյա Էրիկ Խաչատուրովն է, ով դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։

Sputnik Արմենիայի ոստիկանությունից տեղեկացրին, որ այսօր երիտասարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք Հայաստանում. զինծառայողը կրակել է իր վրա
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը ՀՀ ՊՆ զինծառայող չէ. նախարարությունը հերքում է
Դանակահարել է կնոջը, կտրել մազերը, հոսանքահարել. երևանյան դրամայի մանրամասները