Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan ,

Ջեռուցման համակարգը նոր էին վերականգնել.մանրամասներ Գյումրու դպրոցից կատարված գողությունից

Ստանալ կարճ հղումը

Գողացել են Գյումրու թիվ 18 դպրոցի ջեռուցման մարտկոցները։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Գյումրու թիվ 18 դպրոցում հունվարի 12–ի առավոտյան շինարարություն իրականացնող ընկերության վարպետները, բացելով դպրոցի սպորտդահլիճի դուռը, նկատել են, որ  նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան:

Տնօրենը՝  Շողիկ Ալեքսանյանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին:

«Արագ դիմեցինք ոստիկանություն, հիմա քննչական գործողություններ են կատարվում՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Շողիկ Ալեքսանյանը:

Ի դեպ, ջեռուցման համակարգ դպրոցում նոր էր անցկացվում. նոյեմբերի 16-ից  դասերը դադարեցված էին՝ ջեռուցման բացակայության պատճառով: Հին համակարգի վթարի հետևանքով դպրոցի ցուրտն աշակերտներին և ծնողներին ստիպել էր դիմել դասադուլի: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դպրոցում հարկադիր պարապուրդ հայտարարվեց մինչև դեկտեմբերի 17-ը: Սակայն աշխատանքների ձգձգման պատճառով  դասերի վերսկսման ժամկետ էր նշանակվել  նախ հունվարի 8-ը, ապա հունվարի 14-ը, իսկ բացթողնված դասերը պետք է լրացվեին երկրորդ կիսամյակում: Աշխատանքներն արդեն ավարտված էին:

Ինչպես արդեն նշել ենք, դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է:

Ըստ թեմայի

Խոշոր գողություն Գյումրիում. զինծառայողի ավտոմեքենայից գողացել են ոսկեղենով պայուսակը
Տոն օրերին թալանել են գյուղապետարանի չհրկիզվող պահարանը
Արմավիրում մայրը դստեր հետ գողություն անելիս բարձրությունից ընկել ու տեղում մահացել է