ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Քիչ առաջ Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու անչափահաս երեխաներ են տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Հոսպիտալացվել է նաև նրանց մայրը։
Մեր տեղեկություններով նրանք եղել են տաքսու մեջ, որը բախվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի։
©
Sputnik / Stringer
Ռոստովյան փողոցում տեղի ունեցած վթարին մասնակից Մերսեդեսը
Պատահարը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում։
Ըստ ականատեսների՝ Մերսեդեսը խաչմերուկ է մտել զիջիր ճանապարհը նշանի առկայությամբ։