Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan ,

Առևանգո՞ւմ, թե՞ փախուստ. Հայաստանում փնտրում են 16 տարեկան աղջկան

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Դպրոցական աղջիկն ընկերուհուն ասել է, որ մայրը կանչում է։ Դպրոցից մի փոքր հեռանալուց հետո մի մեքենա է նստել, որը շարժվել է անհայտ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում 16-ամյա աղջկա են առևանգել:

Նա սովորում է գյուղի միջնակարգ դպրոցում: Այսօր՝ շաբաթօրյակի ընթացքում, դասընկերուհուն ասել է, որ մայրը կանչում է, ինքը պետք է գնա:

Դպրոցից մի փոքր հեռանալուց հետո մի մեքենա է նստել, որը շարժվել է անհայտ ուղղությամբ:

Այս պահին նրա գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություններ չկան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ աղջկա հայրը դեպքի կապակցությամբ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որտեղ նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում աղջկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Զինված և դիմակավորված 2 տղամարդ Արմավիրում ներխուժել են քաղաքացու տուն. լուսանկար
Ողբերգական դեպք Լոռիում. 16–ամյա տղան Լոռվա բերդից ընկել է գետը և մահացել
Ինքնասպանությու՞ն. ազգականները թոշակառուի տանը գտել են գրություն