Պատահարներ
© Photo : press office of the Police of RA

Կրակոցներ Շենավանում. հիվանդանոցում գտնվողներից մեկը գյուղապետի հայրն է, մյուսը` եղբայրը

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է եղել, որն էլ ուղեկցվել է կրակոցներով։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Sputnik-ի տեղեկություններով` Լոռու մարզի Շենավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հայրն ու եղբայրը, իսկ երրորդ անձը նրանց ազգականն է։

Գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է եղել, որն էլ ուղեկցվել է կրակոցներով։

Իրավապահները Շենավանում հայտնաբերել են պարկուճներ։

Ամենայն հավանականությամբ, դրանք ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ են։

Հիշեցնենք` այսօր Շենավանում երեք տղամարդ են տեղափոխվել հիվանդանոցներ Երկուսը հոսպիտալացվել են Վանաձորի, իսկ մեկը` Սպիտակի բժշկական կենտրոնում։

© Photo : press office of the Police of RA
Կրակոցներ Շենավանում
© Photo : press office of the Police of RA
Կրակոցներ Շենավանում

Նրանց վնասվածքները հրազենային են, որոնք ստացել են Շենավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով։

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Անդրանիկ Դունամալյանը։

Մեր տեղեկություններով՝ Շենավանի գյուղապետի հոր՝ 53-ամյա Հայկ Դունամալյանի գլուխն է վնասվել, նրան այս պահին վիրահատում են, իսկ եղբայրը՝ 22-ամյա Արմեն Դունամալյանը, վնասվածքներ է ստացել դաստակի հատվածում:

Նրանց ազգական, 31-ամյա Իշխան Դունամալյանն էլ վնասվածքներ ունի մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ գլխին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով այլ իրավապահ կառույցների աշխատակիցների հետ, պարզում են կատարվածի հանգամանքներն ու դեպքի մասնակիցների շրջանակը:

Ըստ թեմայի

Կնոջը թալանել են նրա մտերիմ կինն ու զինված տղամարդը. Չարենցավանի դեպքի մանրամասները
Դանակահարություն Երևանում. դանակահարվածը երիտասարդ տղա է
Վանաձորում մի կինը մյուսից խոշոր գումար է պահանջել` ինտիմ մանրամասները չտարածելու համար