ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան` ժամը 08։30-ի սահմանում, Երևանի կենտրոնում` Բայրոնի 12 շենքի 64 բնակարանում, հրդեհ էր բռնկել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։
©
Sputnik / Rouben Abrahamian
Հրդեհ Երևանի կենտրոնում
Անցորդները նկատել էին, որ կաթսայի ծխատար խողովակից ոչ սովորական ծուխ է դուրս գալիս և ահազանգել էին հրշեջ ծառայություն։
©
Sputnik / Rouben Abrahamian
Հրդեհ Երևանի կենտրոնում
Այդ ընթացքում ծուխը բոցի վերածվեց։
©
Sputnik / Rouben Abrahamian
Հրդեհ Երևանի կենտրոնում
Հրշեջ ծառայության մարտական հաշվարկը շատ արագ տեղ հասավ և մեկուսացրեց հրդեհը։
©
Sputnik / Rouben Abrahamian
Հրդեհ Երևանի կենտրոնում
Բնակարանում մարդ չկար, հարևանների վկայությամբ` տանտերերն այդտեղ չեն ապրում։