ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Այսօր Երևան–Գյումրի ճանապարհի Մաստարա հատվածում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում է ՃՏՊ–ի ականատեսը։
©
Sputnik / Lilit Harutyunyan
Վթար Երևան-Գյումրի ավտոմայրուղու Մաստարայի հատվածում
Անհասկանալի պատճառներով Mercedes մակնիշի մեքենան հարվածել է մայրուղու բետոնե պարսպին։ Միաժամանակ դրա հետևից եկող Wolksvagen մակնիշի մեքենան չի հասցրել արգելակել ու բախվել է Mercedes–ին։
©
Sputnik / Lilit Harutyunyan
Վթար Երևան-Գյումրի ավտոմայրուղու Մաստարայի հատվածում
Ականատեսների խոսքով` կա զոհ, երկու երեխա հիվանդանոց է տեղափոխվել։ Մարդկանց ծռված մեքենաներից հանում էին շինարարներն ու անցորդները։
©
Sputnik / Lilit Harutyunyan
Վթար Երևան-Գյումրի ավտոմայրուղու Մաստարայի հատվածում
Շտապօգնության երկրորդ բրիգադ են դեպքի վայր կանչել։ ճանապարհի այդ հատվածում միակողմանի խցանում է։