Պատահարներ
© Sputnik / Табылды Кадырбеков

Երևանում ամուսինը անչափահաս դստեր ներկայությամբ դաժանաբար ծեծել է կնոջը

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ մայիսի լույս 22-ի գիշերը շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մայրաքաղաքում ապրող 37-ամյա մի կին։

Բժիշկները պարզել են, որ նրա քիթը կոտրված է, և ուղեղի ցնցում ունի։

Ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջը ծեծել է ամուսնինը իրենց բնակարանում։ Ծեծի ընթացքում տանը եղել է նաև անչափահաս դուստրը։

Ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին։

Մեր տեղեկություններով՝ ծեծված կինը դեռևս հիվանդանոցում է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Քուչակում. դանակով զինված ուղևորին արագ հայտնաբերել են
Գետում հայտնաբերված երիտասարդի գլխին վնասվածքներ են եղել. մանրամասներ
Խուլերի միավորման անդամներից մեկը կծել է ոստիկանի ձեռքը. մանրամասներ
Ավտովթար ՊՆ ավտոմեքենայի մասնակցությամբ. կա մեկ զոհ, 2 վիրավոր