Պատահարներ
© Sputnik / Наталия Шмакова

Իտալիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

ՀՀ քաղաքացիներից մեկը 37 տարեկան է, մյուսը` 32։ Նրանք եղել են զբոսաշրջիկների խմբում, որոնք ավտոբուսով Սիենայից մեկնել են Ֆլորենցիա։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած անձանց թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հռոմում Հայաստանի հյուպատոս Աղվան Այվազյանը։

«Տուժածների շարքում կա ՀՀ մեկ քաղաքացի, աղջիկը 20-30 տարեկան է», – ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` հիմա նա Սիենայի հիվանդանոցում է, նրա առողջական վիճակի մասին տվյալները ճշտվում են։

​Իտալիայում Հայաստանի դեսպանությունն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով վիրավորների թվում եղել են ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ., և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22–ի առավոտյան Սիենա–Ֆլորենցիա մայրուղում երկհարկանի զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Իտալական ԶԼՄ–ները սկզբում հայտնել էին, որ ավտոբուսում ռուսաստանցի զբոսաշրջիկներ են եղել։ ԶԼՄ–ների տվյալով` 60-հոգանոց խումբ է եղել։ ԶԼՄ–ների տվյալով` մահացել է մի կին` զբոսավարը։ Վիրավորվել են 15 մարդ, որոնցից 4–ը ծանր վիճակում են, 4–ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ըստ թեմայի

Ինչպես Արսեն Թորոսյանն ու Եգոր Զայցևը փորձարկեցին վթարային սիմուլյատորը. տեսանյութ
Խոշոր ՃՏՊ Սոչիում. միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ, այդ թվում` երեխա
Սարսափելի վթար Հայաստանում. վարորդը տեղում մահացել է